Սյունիքի մարզ

    Համառոտ նկարագիր
    Մարզի տարածքը (ՀՀ տարածքի 15.1%) 4506 քառ. կմ
    Բնակչությունը (ՀՀ բնակչության 4.7%)
    153 հազար մարդ որից քաղաքային 103.6 հազար մարդ գյուղական 49.4 հազար մարդ Բնակչության խտությունը 34 մարդ/կմ.ք Համայնքների թիվը 109 որից քաղային 7 գյուղական 102 Բնակավայրերի թիվը 135 որից սահմնամերձ, լեռնային և բարձր լեռնային 105 Սահմանի երկարությունը 472 կմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ 42 կմ Ադրբեջանի Հանրապետության հետ (Նախիջևանի ինքնավար մարզ) 110 կմ Մարզկենտրոնը ք. Կապան
Սյունիքը հայտնի է եղել երկու անունով՝ Սյունիք և Սիսական: "Աշխարհացույցի" համաձայն այն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, սահմանակից էր Այրարատ, Վասպուրական, Արցախ, Գուգարք, Ուտիք նահանգներին: Սյունիք նահանգը զբաղեցնում էր ավելի քան 15000 քառ.կմ տարածք և միջնադարում ուներ 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք, Լեռնաշխարհը արտաքին աշխարհի հետ կապված է եղել լեռնանցքներով և դժվարանցանելի ճանապարհներով: Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդանականն է /3906մ/: Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար: Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը: Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ: Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին: Սյունիքը հնագույն ժամանակներում ընդգրկված է եղել Էրիոնի ցեղային միության, այնուհետև Ուրարտուական պետության կազմում: Այս մասին վկայում են Ուրարտական արձանագրությունները և հնագիտական գտածոները: Սյունիքը IV դարից սկսած հիշատակվում է որպես հզոր նախարարություն: Սյունեցիները "Զորանամակի" համաձայն ամենահզորն էին, ունեին 19400 հեծյալ: Սյունիքի տերը Արշակունյաց արքունիքում գրավում էր I աթոռը: Մարզպանության շրջանում Սյունեցիները Սասունյան արքունիքում ևս ամենաբարձր գահն էին գրավում: Ստ. Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ: 987թ. Սյունյաց գահերեց իշխան Սմբատը իրեն հռչակեց Սյունիքի թագավոր: Սյունիքի թագավորությունը հայտնի է նաև Բաղաց կամ Կապանի թագավորություն անունով: Թագավորության մայրաքաղաքը սկզբում Շաղատն էր, իսկ X դարի վերջերից սկսած՝ Կապանը: Սյունիքի թագավորությունը հայոց հողի վրա վերջին պետականությունն էր: Այն պատմական ասպարեզից վերացավ 1170թ., երբ սելջուկները գրավեցին Բաղաբերդը: Հետագայում երկրամասում իրենց իշխանությունն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պոռոշյանները: Սյունիքի պատմության ծանր ժամանակներում սկսվում են մոնղոլական տիրապետության ժամանակ և շարունակվում երկար դարեր: Երկրամասի քաղաքական և տնտեսական կայնքի համար դրական էր Մելիքական տների ձևավորումը: Մելիքները դարձան հայ ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսներ, շարժման մարտիկներ: Նշանակալից է Սյունիքի հայտնի մելիքական տան ներկայացուցիչ Իսրայել Օրու դերը հայոց ազգային ազատագրական շարժման պատմության մեջ: Հերոսական պայքարի էջեր գրվեցին Դավիթբեկի ժամանակ /1720-ական թվականներ/, որի արդյունքում Սյունիքում ձևավորվեց հայկական իշխանություն: 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Սյունիքի մի զգալի մասը, իսկ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով երկրամասը ամբողջությամբ անցավ Ռուսաստանի տիրապետության տակ: 1905-1906թթ. ինչպես ամբողջ Անդրկովկասում, Սյունիքում ևս, տեղի ունեցան հայ թաթարական բախումներ, որոնց ընթացքում երկրամասում ձևավորված ռազմական ուժերը հաղթող դուրս եկան տեղի ունեցած մարտերում: 1918-1921թթ. Սյունիք-Զանգեզուրում ժողովրդական զանգվածները և ռազմական ուժերը թուրք-մուսուլմանական ուժերի և բոլշևիկյան Ադրբեջանի դեմ անհավասար կռիվ էին մղում զորավար Անդրանիկի, Արսեն Մելիք-Շահմազյանի, Սերգեյ Մելիք Յոլչյանի,Գ. Նժդեհի, Պողոս Տեր Դավթյանի , Սմբատ Թորոսյանի և մյուսների գլխավորությամբ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921թ. օգոստոսին կազմակերպվեց Զանգեզուրի գավառը Գորիս կենտրոնով: 1930թ. կազմակերպվեցին վարչական չորս շրջաններ՝ Գորիսի, Սիսիանի, Ղափանի, Մեղրու: Զգալի է եղել Սյունիքի և սյունեցիների դերը հայրենական մեծ պատերազմի տարիներին: 1988-1993թթ. Սյունիքը հայտնվեց շրջափակման և պարտադրված պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: 1995թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ-ում վարչատարածքային նոր բաժանման արդյունքում ստեղծվեց Սյունիքի մարզը, Կապան մարզկենտրոնով:

Prev

next